copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:30 29-09-2023

Ընդդիմադիրները վախենո՞ւմ են «վերբովկա եղածներից»․ ավագանու նիստի բոյկոտի չերևացող պատճառները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված՝ ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Կարապետի Հայրապետյանը, Մարգարիտ Վահանի Խաչատրյանը, Ռուզաննա Գրիգորի Երեմյանը։ Քանի որ ինքնաբացարկի ներկայացված դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, վերջիններս չեն մասնակցել նիստին։

Սեպտեմբերի 27-ին լրացել է նաև ընտրությունների արդյունքները դատական կարգով բողոքարկելու ժամկետը, և ընտրությունների մասնակից 14 ուժերից որևէ մեկը բողոքարկման պահանջով Վարչական դատարան դիմում չի ներկայացրել։

Երեկ Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ հայտարարել է, որ նորընտիր ավագանու կազմով իր քաղաքապետ ընտրվելն այլևս անհնար է:

Դա իսկապես անհնար է, որովհետև «Հանրային ձայն» կուսակցությունից ավագանի ընտրված Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է (Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն), Հայաստանում չէ, իսկ Գալստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, հենց այս օրն էլ պարզ կլինի՝ Երևանը նոր քաղաքապետ կունենա, թե՞ ոչ։ Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ի ձայնն է պետք։

Հայկ Մարությանը նաև հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովվի, և նշանակվեն ավագանու նոր ընտրություններ:

«Մայր Հայաստան» դաշինքը ևս հայտարարել է, որ «կոնսենսուսի բացակայության պարագայում նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը»:

Սակայն այստեղ կա ևս մեկ խնդիր․ գուցե ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին՝ վախենալով, որ իրենց գաղափարակիցները վերջին պահին «համը կհանեն», որովհետև եթե երեք ընդդիմադիր խմբակցությունների անդամներից գոնե մեկ հոգի մասնակցի այդ նիստին, իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը կընտրվի Երևանի քաղաքապետ։

Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների՝ նիստին մասնակցելու դեպքում քվորումի համար կպակասի ընդամենը մեկ ձայն, և համաձայն ասեկոսեների՝ ընդդիմադիրներից ոմանց այսպես ասած «վերբովկա են արել»։

Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններից հետո պատկերն այսպիսին է. իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ ունի, Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» 14, 12 մանդատ ունի «Մայր Հայաստան» դաշինքը, 8-ը՝ «Հանրապետությունը», 7-ն էլ բաժին է հասել «Հանրային ձայնին»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները