Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:51 18-03-2025

Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային համաճարակ է․ RBK

Սանկտ Պետերբուրգում գրանցվել է կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ։ Քաղաքը համաճարակի գագաթնակետին է․ արդեն 4 մարդ է մահացել, հիվանդանոցները 85%-ով ծանրաբեռնված են։ Այս մասին գրում է RBK-ն։

Բժիշկների կարծիքով՝ պատճառներից մեկը տաք ձմեռն է։ Սովորաբար վիրուսները ավելի արագ են տարածվում, երբ եղանակը տաք ու խոնավ է, և մարդիկ հաճախ են շփվում փակ տարածքներում։