Արտաքին 1 տարի առաջ - 20:11 17-03-2025

Հութիների հարձակման ֆոնին ԱՄՆ-ն Լավրովի միջոցով փորձում է ճնշել Իրանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցն անցկացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել Եմենում հութի զինյալների դեմ։

Մարտի 16-ին ԱՄՆ զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են իրականացրել հութիների դեմ։ ԱՄՆ-ն նաև զգուշացրել է Իրանին՝ դադարեցնել իր աջակցությունը հութիներին (որոնք ԱՄՆ-ի կողմից համարվում են ահաբեկչական խմբավորում)։ Սա Թրամփի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական գործողությունն է։

Հութիները հայտարարել են, որ հարձակման հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք։ Նրանք նաև սպառնացել են վրեժ լուծել ԱՄՆ-ից։

Oragir.News-ը հեռախոսազրույցի մամրամասները հասկանալու համար կապ հաստատեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Բալասանյանը նշեց, որ զրույցի նպատակն իրականում այն է, որ Ռուբիոն պարզապես օգտագործել է Լավրովին՝ Իրանին ուղերձ փոխանցելու համար։

Բալասանյանի կարծիքով, սա քաղաքական խորհրդակցություն չէր, եթե լիներ, ապա նախքան հարձակումը կկայանար, ոչ թե հետո։ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է զգուշացնել Իրանին, որ եթե դու չնստես բանակցությունների սեղանի շուրջը, մենք կվնասենք քո դաշնակիցներին տարածաշրջանում։

Սկզբում ԱՄՆ-ն թիրախավորել էր Ասադին, հիմա էլ հութիներին են թիրախավորել։ Հաջորդ թիրախը կարող է լինել Հեզբոլլահը։ Այսպիսով, առանց Իրանի վրա ուղղակի հարձակվելու՝ ԱՄՆ-ն փորձում է նրան ներքաշել մեծ պատերազմի մեջ։

ԱՄՆ-ն նաև իր տնտեսական շահերն ունի՝ կապված Սուեզի ջրանցքի հետ։ Ջրանցքը կարևոր մատակարարման ուղի է, և ԱՄՆ-ն ցանկանում է մաքրել այն հութիներից։ Սա նաև օգուտ է բերում Իսրայելին, որը նույնպես շահառու է Սուեզի ջրանցքի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան