Հայաստանի Ազգային ժողովում մարտի 17-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։
Թափուր պաշտոնի համար առաջարկվել է ֆինանսիստ Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը։
Վերջինը, մասնավորապես, ներկայացրել է թափուր պաշտոնում ընտրվելու իր ծրագրերն ու տեսլականները։ Նրա կարծիքով՝ պետք է էապես ուժեղացվի խորհրդարանի կողմից որոշակի պետական կառույցների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։
Կարճ քննարկումներից հետո Մխիթարյանի թեկնածությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։