Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:20 16-03-2025

Ընդունված ու  չգործող օրենքը՝ պատուհաս Մեծ Այրում գյուղում

Ոչ սպանդանոցային մորթի արգելքը սիկական գլխացավանք է դարձել գյուղացիների համար: Մեծ Այրում գյուղում ապրող Սպարտակ Պողոսյանը գյուղում ոչխարաբուծությամբ զբաղվող միակ մարդն է: Արդեն մի քանի տասնամյակ զբաղվում է ոչխարաբուծությամբ,- ասում է գործը եկամտաբեր է եթե կառավարության ընդունած օրենքները իրենց՝ գյուղացիներին չխանգարեն:

Մեծ Այրումից մոտակա սպանդանոցի հեռավորությունը կամ տեղափոխման դժվարությունը ամբողջ խնդիրը չէ, հարցը՝ մսամթերքի վերջնական իրացումն է:

Այնպես որ այդպես էլ մինչեւ վերջ չմշակված, սպանդանոցների մասին օրենքը իսկական գլխացավանք է մնացել գյուղացիների համար: