Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:34 16-03-2025

«Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ. Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը.

«Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:

Ձեզ դիմում եմ՝ որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակից կուսակցության նախագահ և մարդ, ով անցյալում առիթ է ունեցել Ձեր հետ շփման՝ ստանալով դրական տպավորություն:
Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես՝ Արցախի կործանումից հետո, դժվարությամբ եմ հասկացել մարդկանց, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին:

Դրանով հանդերձ, Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին անդամակցությունը, այդ կուսակցության կողմից առաջադրումը փորձել եմ դիտարկել ռացիոնալ մոտիվով:

Սարիկը գուցե այդ կերպ փորձել է օգտակար լինել իր քաղաքին:
Բայց վերջին օրերին կրկին իրավիճակ կտրուկ փոխվեց՝ պայմանավորված Փաշինյանի հակապետական հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանը գնում է մեր պետությունը լուծարելու ճանապարհով ու այս իրավիճակում՝ «Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ:
Քսան օր առաջվա Հայաստանը լրիվ այլ երկիր էր, այլ էր քսան օր առաջվա իրականությունը: Քսան օր առաջ լրիվ այլ բան էր «Նիկոլի Սարիկը», այսօր այլ բան:

Դու՝ Սարիկ, այլևս ներկայացնում ես մի Նիկոլի, ով գնում է միակողմանի ստորացուցիչ զիջումների, պետականության կործանման:

Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն. դրանց նշանակությունն ավելին է:

Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը՝ ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար:

Պատմությունը ճշգրիտ ու դաժան գիտություն է և, վաղ թե, ուշ ցանկացած մարդու, գործչի վերաբերյալ տալու է հստակ դատավճիռ»:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան