Ներքին 1 տարի առաջ - 21:57 15-03-2025

Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, նույն վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Ռոման Խլխաթյանը ու Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։

Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում