Լոռեցի ֆերմերները վախեցած են. հիվանդությունը սահման չի հարցնում 

Ներքին 3 ամիս առաջ - 15:17 15-03-2025
Դսեղցի ֆերմերները նախորդ տարի մեծ վնասներ են կրել խոզերի անկման դեպքերից:

Պաշտոնապես հիվանդությունն այդպես էլ չհաստատվեց, իրենց կարծիքով՝ աֆրիկյան ժանտախտ էր:

Հիմա լսել են, որ Շիրակի մարզում նոր հիվանդություն է տարածվել, վախենում են մի քանի տարվա աշխատանքը ջուրը լցվի:

Ինչպես խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքում, այդպես էլ ընտանի կենդանիների ցանկացած հիվանդություն, անգամ եթե համաճարակի է նման, եթե պետությունը պաշտոնապես չի հաստատում, կարողանում է փոխհատուցումից խուսափել, վստահ են գյուղացիները:

Ամենից շատ դիտված