Ուղիղ եթեր
Հորոսկոպ 1 տարի առաջ - 13:05 15-03-2025

Հորոսկոպ. մարտի 15. ի՞նչ սպասել այսօր

Մարտի 15-ի հորոսկոպը

Խոյ (մարտի 21 - ապրիլի 19)

Այսօր դուք կարող եք զգալ, որ առջևում շատ չարված կամ անավարտ մնացած գործեր ունեք, որոնք պետք է ինքնուրույն կարգավորեք: Ձեր սիրելին հավանաբար կփորձի օգնել ձեզ, սակայն դժվար թե նրա օգնությունը լիարժեք լինի:

Ցուլ (ապրիլի 20 - մայիսի 20)

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ձեզ, որ իրականում ձեր վախերն անհիմն են եւ որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի: Աշխատեք հավատալ նրան 100 տոկոսով:

Երկվորյակներ (մայիսի 21 - հունիսի 20)

Այսօր դուք կհասկանաք, թե որքան լուրջ են ձեր հարաբերությունները և որքան կարևոր տեղ ունեք ձեր սիրելի մարդու կյանքում: Հավանականությունը մեծ է, որ նա սիրո խոստովանություն կանի ձեզ կամ ակնարկի, որ հենց ձեզ է տեսնում իր ապագայի կողակից:

Խեցգետին (հունիսի 21 - հուլիսի 22)

Ձեր սիրելի էակը դժվարությամբ կհասկանա ձեր տրամաբանությունը, քանի որ այն մեծապես տարբերվելու է ձեր սովորական մտածելակերպից: Սակայն սերը կարող է հրաշքներ գործել:

Առյուծ (հուլիսի 23 - օգոստոսի 22)

Աստղերը հուշում են լինել պարզ, բայց միևնույն ժամանակ շատ նրբաճաշակ: Ցույց տվեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք՝ առանց կեղծելու, թե ով եք դուք: Ավելորդ կեղծիքը միայն բացասական հետևանքներ կունենա ձեր հարաբերությունների վրա: Անկեղծ եղեք և կգնահատվեք:

Կույս (օգոստոսի 23 - սեպտեմբերի 22)

Աստղերը հուշում են, որ Կույսերին անհրաժեշտ է հանգիստ: Հնարավոր է, որ վերջին շրջանում դուք շատ եք աշխատել, և այժմ ժամանակն է վերականգնելու ձեր էներգիան: Հանգստացեք և հոգ տարեք ձեր առողջության մասին:

Կշեռք (սեպտեմբերի 23 - հոկտեմբերի 22)

Ձեր սիրելի անձնավորությունն այլևս չի հավատա այն հեքիաթին, որ վաղն ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, ձեր հարաբերություններն ապագայում կարգավորվելու են, իսկ համատեղ կյանքը միայն երջանկություն է պարգևելու ձեզ: Սակայն կարևորը մեծ հավատն է: Եթե դուք ինքներդ հավատում եք դրան, ուրեմն ժամանակի ընթացքում ձեր ցանկություններն իրականություն կդառնան:

Կարիճ (հոկտեմբերի 23 - նոյեմբերի 21)

Այսօր դուք ստիպված եք ամեն ինչ հապճեպ անել: Անգամ եթե ճակատագիրն այնպես դասավորվի, որ սիրելիին ստիպված լինեք հաջողություն ասել կամ էլ սեր խոստովանել ձեր սիրելիին, ապա դա պետք է առավելագույնս արագ անեք:

Աղեղնավոր (նոյեմբերի 22 - դեկտեմբերի 21)

Ձեզ կթվա, որ ձեր բոլոր խոսքերը, արցունքներն ու խնդրանքները անիմաստ են: Որքան էլ դուք փորձեք անել հնարավոր ամեն ինչ, միևնույնն է, ձեր ընտրյալը չի փոխելու իր կարծիքը, և ձեր ջանքերն ապարդյուն են լինելու:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 - հունվարի 19)

Ավելորդ չի լինի հիշել, որ սերը պետք է ապացուցել ոչ միայն խոսքերով, այլև գեղեցիկ ու հաճելի արարքներով: Հանդիպման գնալուց առաջ ծաղիկներ, կոնֆետ կամ փոքրիկ նվեր տարեք ձեր սիրելիին: Ձեր սիրելին հաստատ կգնահատի և շոյված կզգա իրեն:

Ջրհոս (հունվարի 20 - փետրվարի 18)

Ձեր սիրելի էակին չի հաջողվի կես բառից հասկանալ ձեզ: Ստիպված եք լինելու ամեն ինչ մանրամասն բացատրել նրան: Մի անհանգստացեք, նրա կյանքում ոչինչ չի փոխվել, պարզապես դժվար շաբաթ է նրան սպասվում:

Ձկներ (փետրվարի 19 - մարտի 20)

Ձկների ընտանիքում, նույնիսկ ամենահաշտ ու համերաշխներում, տարաձայնություններ և տհաճ խոսակցություն է սպասվում: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լսել և չընդհատել ձեր սիրելիին՝ չնայած շատ դժվար է լինելու ձեզ համար: Եթե ձեզ հաջողվի ավելի սթափ լինել, ուրեմն հաղթանակը ձեր ձեռքերում կլինի:

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում