Ներքին 1 տարի առաջ - 14:02 14-03-2025

Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից. ԱՆ հայտարարությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 11․03.2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝

«Կոնկոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 5 մգ N50 (2×25) բլիստերում դեղի G0281U (պիտանիության ժամկետ՝ 30.11.2028թ.),

«Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026թ.),

«Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 50 մկգ N100 (4×25) բլիստերում թիվ G02AQH (պիտանիության ժամկետ՝ 30.04.2027թ.),

«Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 75 մկգ N100 (4×25) բլիստերում թիվ G02AQK (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.),

«Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 100 մկգ N100 (4×25) բլիստերում թիվ G02AUC (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.),

«Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 125 մկգ N100 (4×25) բլիստերում թիվ G02BGT (պիտանիության ժամկետ՝ 31.01.2027թ.), դեղերի սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի մարտի 03-ին ստացված թիվ 01/984-25 և թիվ 01/985-25 փորձաքննության եզրակացությունները ինչպես նաև 2025 թվականի մարտի 07-ի թիվ 03/1103-25 ստացված գրությունը, համաձայն որի ներքոնշյալ դեղերի սերիաներին ուղեկցող և գրանցման հավաստագրերի իրավատիրոջ կողմից ներկայացված որակի հավաստագրերի համեմատական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բնօրինակի հետ անհամապատասխանություններ և առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն, որը էական վնաս չի հասցնում առողջությանը։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ տրվել է կարգադրագիր արտադրանքի հետկանչ իրականացնելու վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից»,-նշվում է տեսչական մարմնի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի