Ներքին 1 տարի առաջ - 17:35 13-03-2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։

Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին:

Այնուհետև դեսպանն անդրադարձ է կատարել երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի ընդլայնման հարցերին, ընդգծել այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը՝ երկկողմ օրակարգի առաջ մղման գործում:

Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և կառուցողական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը ու կարևորել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ