Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:05 13-03-2025

Ֆիլիպինների նախկին նախագահին հանձնել են Հաագայի միջազգային քրեական դատարանին․ CNN

Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ինքնաթիռը վայրէջք է կատարել Նիդերլանդներում։ Ֆիլիպինների իշխանությունները որոշել են երկրի նախկին ղեկավարին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Այս մասին գրում է CNN-ը։

Դուտերտեն մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

Խոսքն առաջին հերթին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձանց արտադատական մահապատիժների մասին է՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։

Մարդկանց սպանում էին առանց դատավարության՝ պարզապես կասկածի հիման վրա։