Ներքին 53 րոպե առաջ - 20:17 21-10-2026

«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները համատարած խուզարկություններ էին սկսել Ստեփանավանում, որտեղ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։
Խուզարկություններից հետո կուսակցության մի շարք աջակիցներ ձերբակալվել էին։ Այժմ դատարանում մեկ տասնյակից ավելի անձանց խափանման միջոցի հարցն է քննարկվում։

Նրանք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անդրադարձել է այդ դեպքի ու որակել այն քաղաքական բնույթի հետապնդում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել