Ներքին 1 տարի առաջ - 21:25 12-03-2025

Ինչպես Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանը դատարանում պարտվեցին ՊԵԿ-ին ու «Երևան» հիմնադրամին

2018 թվականի մարտի 19-ին Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանը հայց են ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և «Երևան» հիմնադրամի, որպեսզի դատարանը պարտավորեցնի վերջիններիս տեղեկատվություն տրամադրել։

Հիշեցնենք, որ այն ժամանակվա ընդդիմությունը կարծում էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կոռուպցիոն գործարքներն իրականացնում է «Երևան» հիմնադրամի միջոցով։

Դատական այս գործի նյութերից հասկանում ենք, որ նախքան իշխանափոխությունը Ա․ Հարությունյանը և Լ․ Նազարյանը փորձել են տեղեկություն ստանալ, բայց չի հաջողվել։

Ամենահետաքրքիրն այն է, որ ՔՊ-ն 7 տարի է, ինչ իշխանության է, բայց Արայիկ Հարությունյանին ու Լենա Նազարյանին հիմնադրամն ու ՊԵԿ-ը դեռ չեն տրամադրել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, կամ նրանք դա գիտեն, բայց չեն հանրայնացնում։

Դատական համակարգի առաջին աստիճանում ՊԵԿ-ն ու «Երևան» հիմնադրամը պարտվում են «երիտհեղափոխականներին»։ Սակայն պարտված կողմը չի բավարարվում և դիմում է Վերաքննիչ։

Արդեն 2019 թվականի հունվարի 30-ին Վերաքննիչ դատարանը որոշում է բողոքը բավարարել և բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2018 թվականին կայացված վճիռը։

Այսպիսով, համահայցվորներ Լենա Նազարյանը և Արայիկ Հարությունյանը դատարանի վճռով չեն ստանում իրենց ուզած տեղեկատվությունը:

Հետաքրքիր է, որ դատարանի վճռով Լենա Նազարյանից և Արայիկ Հարությունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 10․000 դրամ` որպես պետտուրքի գումար: Այս դատական գործից անցել է 5 տարի։

Նախկին երիտհեղափոխականները զբաղեցնում են պետության բարձրագույն աթոռները, տեղյակ են հնարավոր ու անհնարին ամեն ինչից, սակայն արդեն չեն հրապարակում այն տեղեկատվությունը, որի համար դիմել էին դատարան։

Թե ինչու, թող ամեն մեկը ինքը պատկերացնի։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ