Ուղիղ եթեր
Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ անցնում են գործողությունների ակտիվ փուլի
copy image url

Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ անցնում են գործողությունների ակտիվ փուլի

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:10 12-03-2025
Բոլորիս համար պարզ է, որ որևէ մեկս ակտիվ ջանքեր չենք գործադրել և այդ չգործադրած ջանքերի պատճառով է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսել։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ընթացքում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն հայտարարելով, որ մտնում են գործողությունների ակտիվ փուլ։

«Աշխարհը պետք է իմանա, որ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու չենք, լռելու Բաքվի բանտում գտնվող գեթ մեկ գերու համար։ Բոլորը պետք է վերադառնան տուն, ուզում է Ադրբեջան,ը թե չի ուզում, պետք է վերադառնան տուն։ Այս առումով մենք նախանշել ենք 2 ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ»։

Նա ընդգծեց, որ կարճաժամկետ առումով մտադիր են անել գործողություններ, որի հետևանքով Ռուբեն Վարդանյանը կկարողանա դադարեցնել հացադուլը։

«Ռուբենը թվարկել է մի քանի պահանջներ, ի թիվ դրանց նաև այն, որ ադրբեջանական օրենքներով իրեն դատեն, բայց դատեն արդար ու թույլ տան, որպեսզի միջազգային իրավապաշտպանների, լրագրողների, կառույցների ներկայություն դատավարությանը։

«Այդ մարդիկ իրավունք ունենան ներկա գտնվելու գերիների դատավարությանը, մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ։ Անտեսանելի ջանքերն անգամ այս ուղղությամբ չեն աշխատել, որ ներկա գտնվեն Բաքվի բանտում փակ գաղտնի դատավարությանը։ Եթե այդքան արդար են՝ թող բաց դատավարություն անեն, եթե անգամ փակ է, միջազգային կառույցները մանդատ ունեն այնտեղ մասնակցելու։

Հետևաբար, մեր կարճաժամկետ անելիքը պետք է լինի մեր հայորդու կյանքը փրկելը ու թույլ չտալը, որ նա վնասվի ու ողջ-առողջ հայրենքի վերադառնա։ Նշանակում է, որ մենք միջազգային կառույցներից պետք է պահանջենք մասնակցություն բոլոր դատավարական գործընթացներին։ Նրանք այդ մանդատն ունեն, ուրեմն եկեք գնանք այդ մանդատն իրացնելու հետևից։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ օրը ժամը 1-ին խնդրում եմ բոլորիդ հավաքվել ու պահանջել ՄԱԿ-ի երևանյան գրասնյակի ներկայացուցչից կապվել իր Ադրբեջանում գտնվող գործընկերոջ հետ և ասել՝ գնացելք այդ դատավարությանը մասնակցեք ու տեսնենք, թե ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի գրանսենյակի ներկայացուցիչները։ Մենք պետք է պատասխաներ ստանանք, մեզ այլևս չեն կարող անտեսել, մեզ չպետք է անտեսեն։

Միջազգային կառույցները պետք է իմանան, որ մենք լինելու ենք հետևողական ու մեզ չշփոթեն ՀՀ իշխանությունների հետ։ Սա հայ ժողովուրդն է։ Աշխարհին պիտի ասենք՝ չենք ներելու ձեզ՝ հայորդիների Բաքվուն գտնվելը, նրանք պիտի վերադառնան տուն։ Թակելու ենք բոլոր դռները, դուռը կփակեն՝ պատուհանը»։

Ամենից շատ դիտված

20:10 Աննա Հակոբյանը թող իրա դարդը քաշի. իրենով պետք է ԱԱԾ-ն զբաղվի. Էդգար Ղազարյան
20:45 Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է
13:03 Գյումրի-Կարս երկաթուղով հումք են տեղափոխել Թուրքիա, շատ ավելի քիչ՝ ուղևոր
21:50 Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը. Տաթևիկ Վիրաբյանի արձագանքը
19:00 Ռոք լուրեր․ Մենք լավագույն թուրքն ենք, որ տվել եք դուք
11:23 Իմ աղջկան չեն ձերբակալել, առևանգել են. Լիլիթ Աղեկյանի մայրն ու քույրը մանրամասներ են պատմում
13:55 Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա․ հերոսի հայր
16:03 Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին
12:07 Կարծես Ալիևը Փաշինյանին ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ. խղճուկ տեսարան էր. Սուրենյանց
23:40 Բա դուք մա՞րդ եք․ տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք Հաուս»-ի 4 տարբեր խանութներից գողություն է կատարում