Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:26 11-03-2025

Pink Berry-ն տեղի ունեցածի հետ որևէ կապ չունի․ մանրամասներ՝ բեռնատարի անիվների տակ պառկած կնոջ մասին

Pink Berry ընկերության հիմնադիր տնօրեն Անի Ղազարյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով նախօրեին համացանցում տարածված տեղեկությանը․

«Մեր շատ սիրելի սպառողներ և հետևորդներ,

Ցանկանում ենք որոշակի մանրամասներ, փաստեր և պարզաբանումներ ներկայացնել որոշ լրատվականների կողմից հրապարակված անհեթեթության վերաբերյալ։

Ըստ @tert_am , @armlur.am , @news.am լրատվականների կողմից հրապարակված տեսանյութի՝ նշվում է, որ մեր բեռնատարների առջև պառկել է մի կին, ով վաճառում է միրգ և բանջարեղեն, բղավում է՝ պահանջելով իր ապրանքը, և ամենակարևորը՝ PINK BERRY-ն իր բեռնատարներով առգրավում է փողոցային առևտրով զբաղվող անձանց գույքն ու տանում անհայտ ուղղությամբ։

Այս ամենն առնվազն անհեթեթություն է։
Հարգելի լրատվականներ,
Խնդրում ենք հրապարակումներ կատարելիս նախ և առաջ ստուգել ձեր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշգրտությունն՝ առնվազն կարդալով լոգոտիպերն ու գրառումները և, իհարկե, տարբերակել շինանյութ վաճառող ընկերությունը պաղպաղակ արտադրող ընկերությունից։

Մեր տարիների աշխատանքի և տարբերվող բրենդինգի շնորհիվ PINK BERRY-ի ձեռագիրն ու երանգները սիրվել և տպավորվել են այնքան, որ անգամ այն ընկերությունները, որոնք օգտագործում են համանման երանգներ, միևնույն է՝ ասոցացվում են PINK BERRY-ի հետ։

Ցանկանում ենք նշել, որ PINK BERRY-ն տեղի ունեցածի հետ որևէ կապ կամ առնչություն չունի։ Հոլովակում առկա մեքենան մեր ընկերությանը չի պատկանում, իսկ մեզ համար կարևորագույնը հայ արտադրողների շարքում բարեխիղճ և որակյալ արտադրող մնալն է՝ լավագույն պաղպաղակն արտադրելու առաքելությամբ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում