Մամուլ 1 տարի առաջ - 08:42 11-03-2025

Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ «մասսովկա» ապահովել։ Բանն այն է, որ նույն օրը, վարչապետի այցից 1 ժամ առաջ, համայնքի կենտրոնում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։ Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է, համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն «ախրաննիկներով» քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարեւել, նկարվել եւ արագ հեռացել։ «Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ»,- պատմեց փարաքարցի մի կին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում