Ներքին 1 տարի առաջ - 18:23 10-03-2025

Բոլորով, սարի պես` մեր Սարիկի թիկունքին. Շիրակի մարզպետ

Սիրելի´ շիրակցիներ, պայմանավորված մարտի 30-ին սպասվող ընտրություններով, այսօրվանից կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը: Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ առաջին հերթին պատասխանատվություն յուրաքանչյուր գյումրեցու առաջ: Նաև ստացվել է այնպես, որ ես եմ եզրափակում նախընտրական ցուցակը:

Մեր Սարիկին վստահում ենք ամբողջովին, մեր նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի ունակություններին հավատում ենք լիովին.

սա է պատճառը, որ ամբողջ թիմով ներկայացնելու ենք ձեզ մեր նախընտրական ծրագիրը, պատմելու ենք առաջիկա 5 տարիների պլանների, բոլորիս տունը` Գյումրին առավել շքեղ, տնտեսապես ուժեղ, գրավիչ ու մրցունակ քաղաք դարձնելու մասին:

Մեզնից շատերը, այդ թվում ես, վերջին տարիներին հնարավորություն ունեցել ենք ձեզ ցույց տալ մեր պատկերացումներն ու ձգտումները մեր հարազատ քաղաքի մասին, որոշ դեպքերում հասցրել ենք ինչ-որ բան փոխել, որոշ կարևոր գործեր ընթացքի մեջ են:

Թե փոխքաղաքապետի, թե պատգամավորի, և թե արդեն մարզպետի` իմ գործունեության ընթացքում, կարելի է ասել, կետ առ կետ եմ հասցեագրել, առանձին ուսումնասիրել Գյումրու ամեն մի խնդիր, հետո ժամանակը ցույց տվեց, որ թիմով նույն կերպ ենք պատկերացնում լուծումների ճանապարհային քարտեզը:

Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ մեր քաղաքը պետության ուշադրության կենտրոնում է, առաջնահերթությունների մեջ: Հետևաբար, սա է իսկական ժամանակը բարեփոխումներն ամբողջական ու որոշիչ փուլ մտցնելու:

Մի քանի օր և վերջնական ու կայուն որոշմամբ լավ ժամանակներ ենք բերելու մեր քաղաքին, շարունակելու ենք Գյումրին ավելի ուժեղ դարձնել: Այդ գործում մեծ է յուրաքանչյուրիդ դերը: Ու ինչպես շատ եմ ասել` հավատում եմ, որ գյումրեցին լավ գիտի իր ընտրությունը:

Այսպիսով` բոլորով, սարի պես` մեր Սարիկի թիկունքին»:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը