Արտաքին 1 տարի առաջ - 20:21 10-03-2025

Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել են 103%-ով

Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2020-2024-ին Թուրքիան համաշխարհային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։ Աս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ ցուցանիշը 2015-2019-ին կազմում էր 0.8%։ Ըստ այդ ցուցանիշների՝ Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել է 103%-ով։

Ըստ զեկույցի՝ Թուրքիան դարձել է աշխարհի 11-րդ խոշորագույն զենք արտահանող երկիրը։ Թուրքիայի զենքի ամենամեծ գնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է, ԱՄԷ որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման ծավալների 18%-ը։ ԱՄԷ-ին հաջորդում են Պակիստանը՝ 10%, Կատարը՝ 9.9%։

Թուրքիայի ռազմարդյունաբերության մեծացմանը զուգահեռ կրճատվել է արտերկրից զենքի գնումը։ Վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիայի մասնաբաժինը զենքի համաշխարհային ներմուծման մեջ նվազել է՝ 1.7%-ից դարձել է 1.1%։

Զեկույցում նաև նշվել է, որ հատկապես ուշագրավ է այն, որ Թուքրիան մեծացրել է զենքի արտահանման ծավալները դեպի աֆրիկյան երկրներ։

Վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիան զենք է արտահանել աֆրիկյան 9 երկիր, ինչը կազմում է Աֆրիկա մայրցամաքի սպառազինության ընդհանոր ներմուծման 11%-ը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում