Արտաքին 2 տարի առաջ - 20:22 24-01-2024

Թուրքիայի արտահանման ծավալները հասել են շուրջ 256 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Ստամբուլում հանդիպում է ունեցել «Թուրքիայի արտահանողների խորհրդի» (TİM) նախագահ Մուստաֆա Գյուլթեփեի և TİM տնօրենների խորհրդի անդամների հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպումից հետո X-ի (Twitter) իր միկրոբլոգում արած գրառման մեջ Բոլաթը տվյալներ է հրապարակել Թուրքիայի առևտրաշրջանառության վերաբերյալ:

Բոլաթը հայտնել է, որ Թուրքիայի տնտեսության ինտեգրումները թափ են առել և եթե 2002-ին իրականացվում էր 31 մլրդ դոլարի արտահանում, ապա 2023-ին այն ավելացել է 7 անգամ՝ կազմելով 255.8 մլրդ դոլար:

«Սրան զուգահեռ, եթե 2022-ին արտահանում-ներկրում հարաբերակցությունը 69.9 տոկոս էր կազմում, 2023-ին այն, աճելով 08.8 տոկոսով, հասցել է 70.7-ի»,-ասված է եղել գրառման մեջ:

Թուրք նախարարն անդրադարձել է նաև արտաքին առևտրի դեֆիցիտին՝ նշելով, որ այն 3.2 տոկոսով նվազել է:

«Մենք շարունակելու ենք մեր արտահանումների ընտանիքի կոորդինացման աշխատանքները մեր նպատակների ուղղությամբ, որոնք են Թուրքիայի ապրանքանիշը տարածումը, շուկան, բազմատեսակավորելով, նոր շուկաներին հասնելը և միաժամանակ հասանելի շուկաներում ունեցած դիրքի ամրապնդումը»,-հավելել է Բոլաթը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում