Ներքին 1 տարի առաջ - 13:16 10-03-2025

Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս անցած տարեվերջին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խոր մտահոգությունն էր հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, մասնավորապես` Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Մենք պահանջել էինք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ՝ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ։

Ցավոք, մեր կանխատեսած վատթարագույն զարգացումներն այս օրերին իրականություն են դառնում։ Սիրիայի ափամերձ շրջաններում նոր իշխանությունների սկսած բռնաճնշումները հանգեցրել են տեղի ալևի և քրիստոնյա բնակչության բողոքներին, ինչին հետևել են գործող թուրքամետ իշխանության կողմնակից զինված խմբավորումների կողմից իրականացվող` խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները և խոշտանգումները: Ի թիվս այլոց` սպանվել են նաև Սիրիայի հայազգի քաղաքացիներ, և բռնությունների ալիքը կարող է արագորեն տարածվել նաև այլ հայաշատ շրջաններում։

Այս պայմաններում մենք վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայի փաստացի իշխանություններից հայազգի բնակչության անվտանգության երաշխիքներ ստանալու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակով։ Նաև, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակը, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության այլ արտաքին գործընկերների հետ համատեղ անհապահ քայլեր նախաձեռնել՝ հրավիրելու ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստ` Սիրիայում ստեղծված կացությունը քննարկելու և բռնության դադարեցմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում