Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 10-03-2025

Հայկական նոր սիթքոմները գոնե մարդկանց տրամադրությունը բարձրացնում են․ հարցում

Հայ հասարակությունում տարածված կարծիք կա, որ այսօր արտադրվող և ցուցադրվող հայկական ֆիլմերը անորակ են։

Նաև գաղտնիք չէ, որ այսօր շուկայում առաջարկվող ֆիլմերը համեմատելի չեն դեռ տասնյակ տարիներ առաջ մեզ հրամցվողների հետ։

Սակայն նույն իրականության մեջ Թուրքիայի հեռուստասերիալների արդյունաբերությունը 2024 թվականին արտահանումից վաստակել է ավելի քան 500 միլիոն դոլար։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ այսօր հայկակա կինո կա՞»։

Հարցվածներից ոմանք կարծում են, որ լավ կինոարտադրություն ամեն դեպքում՝ ունենք, ոմանք՝ հակառակը։
«Այո, կան։ Հայկական ֆիլմեր միշտ էլ նայում եմ»,-ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ նոր սիթքոմները բավակնին հաջող են։
«Նոր սիթքոմները գոնե մարդկանց տրամադրությունը բարձրացնում են»,- նշեց հարցվածներից մեկը։
«Միշտ էլ հայկական կինոները որակով են եղել»,- նշեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում