Ներքին 1 տարի առաջ - 13:45 08-03-2025

Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան հասարակական ու քաղաքական կյանքում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։

Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կին կարող է լիարժեք իրացնել իր իրավունքներն ու հնարավորությունները։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը և այն հաղթահարելու գործընթացին, կանանց տնտեսական հզորացմանը, հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության խթանմանը: Մեր նպատակն է` ձևավորել իրավահավասարության վրա հիմնված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր կին կունենա արժանապատիվ պայմաններ իր ներուժը լիարժեք իրացնելու համար։

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը։ Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում, հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ։

Սիրելի՛ կանայք,

Մաղթում եմ ձեզ բարօրություն, անսպառ ուժ և նոր ձեռքբերումներ։ Թող այս օրվա նպատակը լինեն ոչ միայն շնորհավորանքները, այլև կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր հանձնառությունները»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում