Ներքին Հարցում 1 տարի առաջ - 10:15 08-03-2025

Եթե Փաշինյանին ավտոբուսում տեսնեմ, ուղղակի կանտեսեմ. կասեմ`զզվում եմ. հարցում 

Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Նիկոլ Փաշինյանը, արդեն մի քանի անգամ է օգտվում է հանրային տրանսպորտից։ Համենայնդեպս, նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակում, որտեղ ցույց է տալիս, որ նստում է ավտոբուս, մետրո, շփվում է քաղաքացիների հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Եթե Նիկոլ Փաշինյանին պատահաբար տեսնեք ավտոբուսում, ի՞նչ կասեք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչինչ չի ասի, որոշներն էլ ասացին, որ ուղղակի կբարևեն։

«Չեմ տեսնի, Փաշինյանն ավտոբուս չի նստում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կբարևի ուղղակի։

«Ինչ պիտի ասեմ, կբարևեմ, գուցե նաև լուսանկարվեմ»,- նշեց նա։

«Զզվում եմ դրանից»,- վրդովված պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին տեսնելիս ոչինչ չի ասի։

«Ոչ մի բան չեմ ասի, ուղղակի կանտեսեմ»,-նշեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում