Ներքին 1 տարի առաջ - 09:20 08-03-2025

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է


Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: Այն սկզբնապես նշվել է որպես քաղաքական տոն:

Կանանց Միջազգային օրը նշելու միտքը ծագել է 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկզբին` հավասար իրավունքների համար կանանց պայքարի շրջանակներում` մասնավորապես ուղղված ընտրելու հնարավորության իրավունքին և աշխատանքային պայմանների բարելավմանը:

1908 թվականին Նյու Յորքում տեղի է ունեցել բանվորուհիների բողոքի երթ, որտեղ կանայք պահանջում էին աշխատաժամի կրճատում, աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Հենց այս բողոքի ցույցն է խթան հանդիսանում կանանց տոնի հաստատման համար:

1910 թվականին գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց օրացույցի մեջ մեկ օր առանձնացնել կանանց համար, որն ամեն տարի կհիշեցնի հավասարության համար մղվող պայքարի մասին:

Սկզբում կանանց օրը նշում էին տարբեր ամսաթվերի, սակայն 1921 թվականին որոշվեց այն ամրագրել մարտի 8-ին:

1977 թվականին ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես ամրագրում է որպես Կանանց իրավունքների պայքարի միջազգային օր:

Աշխարհի մոտ 100 երկրում շարունակում է կարևոր մնալ` կանանց իրավունքների, գենդերային հավասարության և տարբեր ասպարեզներում նրանց ունեցած նվաճումների հիշեցումը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում