Ներքին 1 տարի առաջ - 18:47 07-03-2025

Արարատի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձինք քաղաքացիներից կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի համայնքապետարաններից մեկի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն նույն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Հ. Դ.-ի հետ՝ խմբի կազմում, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2024 թվականի օգոստոսին իրենց մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նույն բնակավայրի բնակչին աճուրդ-վաճառքով, առանց մասերի բաժանելու օտարելու համար ստացել են 150.000 ՀՀ դրամ կաշառք:

Պարզվել է նաև, որ Ա. Հ. -ն և Հ. Դ.-ն 2024 թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի անդամի օժանդակությամբ ձևական աճուրդ-վաճառք կազմակերպելու միջոցով մարզի բնակավայրերից մեկում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բնակչին օտարելու համար նրանից պահանջել և ստացել են 70.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, 2024 թվականի հուլիսին նույն մարզում գտնվող հողամասում բնակելի տուն կառուցելու նախագիծ կազմելու և շինարարության թույլտվությունն անխոչընդոտ տրամադրելու համար Հ. Դ.-ն հողամասի սեփականատիրոջից պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի