Ներքին 1 տարի առաջ - 18:20 07-03-2025

Քննարկվել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ մարտի 7-ին մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի (American Chember of Commers in Armenia՝ AmCham) կողմից կազմակերպված եռակողմ աշխատանքային հանդիպմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և AmCham-ի թվային փոխակերպման հանձնաժողովի միջև՝ քննարկելու «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը։

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել մասնավոր հատվածի ներկայացրած բազմաթիվ առաջարկներ։ Նա նշել է, որ պետության մոտեցումը հիմնված է երկկողմ պատասխանատվության և շահերի համադրման վրա։

Նախարարն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը, կիբեռհիգիենայի պահպանմանը և թվային միջավայրի անվտանգության ապահովմանը։ Նա ներկայացրել է օրենքի նախագծով նախատեսվող մի շարք դրույթներ, այդ թվում՝ մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվելիք քայլերը՝ կիբեռպաշտպանության ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է Ամերիկայի Առևտրի Պալատի գործադիր տնօրեն Անուշիկ Ավետյանը։
Նա նշել է, որ Պալատի անդամ կազմակերպությունները ձևավորել են օրենքի վերաբերյալ մի շարք հարցեր ու առաջարկներ, որոնք հիմնված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձի վրա։

Ավետյանը կարևորել է մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը՝ օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացում։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությանը՝ կառուցողական համագործակցության համար։

Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ևս հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով գործակալության տեսակետը։

Այնուհետև AmCham-ի խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները նախագծի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրենքի հիմնական դրույթներին, դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի թվային էկոհամակարգի վրա։

Քննարկման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն «Կիբեռանվտանգության մասին» օրենքի հետագա իրագործման արդյունավետությանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում