Ներքին 1 տարի առաջ - 21:55 06-03-2025

Քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Մարտի 5-ին Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության Խորհրդարանի նախագահ՝ Մահմուդ ալ-Մաշհադանիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ընդգծելով՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև հարաբերություններին՝ կարևորելով միջխորհրդարանական փոխայցելությունների ու հանդիպումների կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթան:

Ռ․ Սողոյանը շնորհավորել է Մ․ ալ-Մաշհադանիին Ռամադան սրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, իսկ բարեկամ Իրաքի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում