Ներքին 1 տարի առաջ - 17:31 06-03-2025

Փաշինյանական նոր բարեփոխումը․ գիտական ֆինանսավորման նոր կարգից գիտական կառույցները տեղյակ չեն

Կառավարությունը հաստատել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման կարգերը՝ ներառելով բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերը։ Սակայն այս փոփոխությունների մասին գիտական շրջանակներում պատշաճ իրազեկում չի եղել։

Oragir.News-ի հետ զրույցում ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտից և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից նշեցին, որ իրենց որևէ կերպ չեն տեղեկացրել այս փոփոխությունների մասին, և իրենք տեղյակ չեն դրանց բովանդակությունից։

Միևնույն ժամանակ, կարծես՝ տեղեկացված էր միայն ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Նա Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումը փաստացի ամփոփումն է մինչ այժմ գործող ֆինանսավորման մեխանիզմների։ Առաքելյանը կարևորեց փոփոխություններից մեկ դրական կողմ՝ բազային ֆինանսավորման երկարաժամկետ բնույթը։ Ըստ նրա՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել գիտական թեմաների շարունակականությունը, քանի որ նախկինում ֆինանսավորումը տրամադրվում էր միայն տարեկան կտրվածքով։

Այսպիսով, որոշումն ընդունվել է, սակայն հարցեր են առաջանում, թե որքանով է տվյալ որոշումը ներառական, ինչ հիմնական փոփոխություններ են կատարվել և թե ինչու գիտական նման կարևոր կառույցները տեղյակ չեն որոշումից։

Հիշեցենք, որ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց Կառավարության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը, քանի որ, ըստ նրա, կա այդ խնդիրը, որին ինքն ամեն օր բախվում է: «Մեր խնդիրների զգալի մասը կապված է այն բանի հետ, որ շահառուին չենք կարողանում տեղ հասցնել, որ այս որոշումն իր մասին է»,- ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո