copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:30 27-06-2022

Բարեփոխումը պետք է արվի այն տրամաբանությամբ, որից կարող են օգտվել նաև հմտություններ չունեցող մարդիկ․ տնտեսագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5․000 դրամը։

Այս թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ով, անդրադառնալով Կառավարության որոշմանը, ասաց.

«2022-թ․-ի հունիսի 1-ից գործում է այդ քեշբեք համակարգը, որից կարող են օգտվել թոշակառուները և նպաստառուները, որոնց թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 600․000: Այս համակարգից կարող են օգտվել այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգտվում են «ՎՏԲ»-ի, «Արդշինբանկի», «Հայբիզնեսբանկի» քարտերից։ Նրանք պետք է իրենց քարտերով գնումներ կատարեն և իրենց կատարած գնումների 10 տոկոսի չափով ստանալ հետվճար»,- ասաց Պարսյանը։

Անդրադառնալով Կառավարության որոշման բացերին՝ Պարսյանն ասաց. «Այս պահի դրությամբ՝ Հայաստանում կան մոտ 50․000 ՀԴՄ-ներ, և այդ ՀԴՄ-ները ամբողջությամբ դեռ չունեն քարտով սպասարկելու հնարավորություն։ Կենտրոնական բանկը մինչև այս պահը դեռևս երաշխիք չի տալիս, որ բոլոր խանութներում կունենանք անկանխիկ եղանակով գնումներ կատարելու հնարավորություն։ Հետևաբար եթե թոշակառուն ունենա «Հայբիզնեսբանկի» քարտ, չի կարող մտնել իր գյուղի խանութ և գնումներ կատարել և քեշբեք ստանալ․ սա մի խնդիր։ Երկրորդ խնդիրը այն է, որ բարեփոխումը պետք է արվի այն տրամաբանությամբ, որից կարող են օգտվել նաև հմտություններ չունեցող մարդիկ։ Քարտով առևտուր անելու հմտություններ թոշակառուների մեծ մասը չունի, և Կառավարությունը այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքներ չի տարել։ Մինչև այդ համակարգը ներկայացնելը՝ պետք է մարդկանց սովորեցնել քարտով առևտուր անել։ Իրազեկման աշխատանքները շատ ցածր մակարդակի վրա են»,- նշեց Պարսյանը։

«Կառավարությունը նախատեսել է, որ այս ծրագրի վրա պետք է 5,6 մլրդ դրամ ծախսի, պարզ է, որ այդ 5,6 մլրդ դրամ այս տարվա ընթացքում նրանք չեն կարողանալու ծախսել, քանի որ թոշակառուներից շատերը չեն կարողանալու դրանից օգտվել, և Կառավարությունը այս իրավիճակում կարող է աստիճանաբար բոլոր թոշակառուների և նպաստառուների գումարը ավելացնել 2000 դրամով, բանկերը թող իրենց հաշվից 5տոկոս քեշբեք ապահովեին, ոչ թե 10 տոկոս օդի մեջ քեշբեք, այլ 2000 հստակ ավելացում լիներ, 5 տոկոս էլ քեշբեք էլ ավելանար։ Ցավոք, Կառավարությունը գնաց հերթական չհիմնավորված, իրականությունից կտրված կենսաթոշակային բարեփոխման հետևից, ինչի արդյունքում մեր բնակչության մի մասը չի կարողանալու օգտվել, և մենք Կառավարության հռչակած սոցիալական նպատակին չենք հասնելու»,- ասաց Պարսյանը։

Անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով ցանկանում է աջակցել թոշակառուներին և նպաստառուներին, Պարսյանը ասաց.

«Կառավարությունը ասում է, քանի որ ապրանքների գները թանկացել են, ես ցանկանում եմ թոշակառուներին օգնել, բայց արի ու տես, որ թոշակների իրական բարձրացում տեղի չի ունենալու, քանի որ մարդկանց մեծ մասը հնարավորություն չունեն, կամ չեն կարողանալու օգտվել այս համակարգից։ Եթե Կառավարությունը իրականում մտածում է, որ սոցիալական վիճակը բարելավվի, հատկապես այս բարձր գնաճի պայմաններում, ուրեմն պետք է իմ ասած տարբերակով գնար, 2000 դրամով ավելացներ բոլորի թոշակները, 5 տոկոս էլ բանկերը քեշբեք տրամադրեին»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ երեք բանկերը, որոնցով հնարավոր է հետվճար կուտակել, Պարսյանն ասաց. «Կառավարության հետ բանակցությունների միջոցով այդ երեք բանկերը ընտրվել են։ Այդ նպաստառուների և թոշակառուների մեծ մասը օգտվում են ՎՏԲ բանկի ծառայություններից, քանի որ այդ բանկը ունի բավականին լայն ցանց, և դրանով պայմանավորված՝ թոշակառուների մեծ մասը օգտվում են հենց այդ բանկի ծառայությունից։ Այս պահի դրությամբ ՎՏԲ բանկի քարտերը չեն սպասարկվում կրպակներում, խանութներում, եթե թոշակառուն ՎՏԲ քարտով մոտենա որևէ խանութ , որտեղ քարտով գնումներ են անում քարտը չի աշխատի, այսինքն կենսաթոշակային բարեփոխում ենք անում այն պայմաններում երբ, որ թոշակառուների մեծ մասի քարտերը այս պահին չի աշխատելու։ Թոշակառուների շատ քիչ մասը կցանկանա այս պայմաններում փոխել քարտը։ Մեծահասակներից շատերը պահպանողական են, փոփոխություններ չեն սիրում։ Այսինքն՝ Կառավարությունը այս պահին ՎՏԲ բանկերի քարտերի հետ կապված այդ խնդիրներն էլ հաշվի չի առել»։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր