Ներքին 1 տարի առաջ - 17:40 06-03-2025

Հրանտ Բագրատյանն արդարացվեց․ pastinfo.am

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում։ Հայտնում է Pastinfo-ն:

Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում:

Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։

Քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն