Ներքին 1 տարի առաջ - 20:52 05-03-2025

Ձայնագրության ոչնչացումը կասկածներ է հարուցում Փաշինյանի միջամտության մասին. փաստաբանի արձագանքը

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը. «ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյո՞ք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։

Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։

Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան