Արտաքին 1 տարի առաջ - 19:12 05-03-2025

Թուրքիան և Հունաստանը մտնում են համագործակցության նոր փուլ

Թուրքիան և Հունաստանն ամրապնդում են իրենց հարաբերությունները՝ կենտրոնանալով առևտրի, զբոսաշրջության և դիվանագիտական համագործակցության վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում կայունության պահպանումը և շեշտել, որ երկու երկրների միջև հաստատվել է դրական մթնոլորտ: Էրդողանի այսօրինակ հայտարարությունները ողջունվել է հունական լրատվամիջոցների կողմից:

Երկու երկրները արագացրել են ջանքերը՝ իրենց առևտրի ծավալը հասցնելու 10 մլրդ դոլարի։ Թուրքիայի արտահանումը դեպի Հունաստան 2024-ին կազմել է 4.8 մլրդ դոլար, մինչդեռ ներմուծումը կազմել է 1.4 մլրդ:

COVID-19 համավարակը սկզբնապես հանգեցրել էր առևտրի անկման, բայց հետո ցուցանիշները վերականգնվել են, երկկողմ առևտրի ծավալը 2023-ին հասցնելով 6.2 մլրդ դոլարի: Թուրքիան շարունակում է պահպանել իր դիրքը որպես արտահանող՝ 2024-ին գրանցելով 3.5 միլիարդ դոլարի առևտրային ավելցուկ:

Երկու երկրների միջև զբոսաշրջությունը նույնպես աճում է: Թուրքիա մեկնող հույն զբոսաշրջիկների թիվը 686․480-ից 2023 թվականին աճել է մինչև 707․133-ի, իսկ 2024 թվականին գրանցել 3% աճ:

Թուրքիայի և Հունաստանի միջև մեկնարկած «դրական օրակարգ» նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, մշակույթը և տնտեսությունը:

Բարձր մակարդակի հանդիպումները ինտենսիվացել են, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2024-ին եղել է Թուրքիայում՝ քննարկելով հետագա համագործակցության հարցեր:

Ակնկալվում է, որ ապրիլին նա կրկին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կմասնակցի երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին, ինչն էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև սերտացող կապերը:

​​​​​​​Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ