Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:25 13-02-2024

Լղոզված օրենք է․ փողոցային առևտրի դեմ կռիվը նոր փուլ է մտնում

Տևական ժամանակ շրջանառության մեջ է դրված օրինագիծ փողոցում վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին: Առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել ՏԻՄ աշխատակազմի համապատասխան պաշտոնյային: Բացօթյա տարածքում թույլատրվելու է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիք և պաղպաղակ։ Այլ ապրանք վաճառողների նկատմամբ սահմանվելու է տուգանք։ Շրջանառվող նախագծով քաղաքապետարանի պաշտոնյային իրավունք է տրվում չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը վերցնել և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո:

«Ապրանքները վերցնելն առգրավում չէ, այլ վարչական վարույթի ապահովման միջոց, որը մեզ հնարավորություն է տալու արդյունավետ վարչարարություն իրականացնել»,- հիմնավորել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

Oragir.News-ը զրուցեց իրավաբան Հովիկ Աբրահամյանի հետ՝ առևտրի առարկա հանդիսացող գույքը պետության կողմից վերցնելու ու դրա իրավական հիմնավորումների մասին։

«Սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց վաճառքը փողոցում արգելվում է: Իրար հակասող բաները շատ-շատ են էս օրենքում։ Ու դրա համար, ըստ իս՝ պետք է կոնկրետ օրինագիծ մշակեն։ Բաներ կան, որ թույլատրելի ցանկի մեջ մտնում են, բայց միևնույն է առգրավվում են: Բավականին լղոզված օրենք է»,- ասաց իրավաբանը:

Ներկայում օրենքը ՏԻՄ մարմիններին լիազորություն տվել է բռնագրավել փողոցում իրացվող ապրանքը, որը, սակայն, գնում է ոչնչացման: Մթերքը փչանում է, իսկ տուգանքները չեն վճարվում։ Առաջարկված օրինագծով՝ վերցված ապրանքը կարելի է վերադարձնել, երբ քաղաքացին տույժերը օրենքով սահմանված կարգով վճարի:

Փողոցային առևտրի դեմ պայքարում տուժում են անհատ վաճառողները, որոնք այդպիսով օրվա հաց են վաստակում և վարժվել են այդ աշխատանքին։ Oragir.News-ը զրուցել է նաև նրանց հետ։ Փողոցային առևտրականներին հուզող հարցերը հասցեագրում ենք իշխանություններին. «Քաղաքապետարանը պե՞տք է պարտավորվի պատշաճ պահել վերցված գույքը, որ չփչանա, եթե մթերք է: Արդյո՞ք վերցված գույքի արժեքը համարժեք է լինելու տուգանքի գումարին։ Կարո՞ղ է տուգանքի չափն ավելին լինի, քան վերցված մթերքի վաճառքի գումարը։ Եվ ո՞վ և ինչպե՞ս են փոխհատուցելու փչացված սննդամթերքի համար, որը վերցնելուց ու մի քանի օր պահվելուց հետո անպիտան է դարձել»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան