Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:34 05-03-2025

Հայաստանը պարտավոր է բացել հաղորդակցությունները, սակայն դեռ չի անում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, Հայաստանը գիտակցում է, որ պարտավոր է բացել հաղորդակցությունները, սակայն դեռ չի անում իր պարտավորվածությունները: Այս մասին գրում է Avertag.az ադրբեջանական լրատվականը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով Հայաստանի վարչապետի՝ Armenpress լրատվական գործակալությունում հրապարակված հոդվածին, նշել է, որ Հայաստանը, մոտ 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի միջազգային մակարդակով ճանաչված տարածքները և շրջափակման մեջ է պահել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ու վերջին չորս տարիների ընթացքում չի նպաստել հաղորդակցությունների բացման իրական բանակցային գործընթացին։

Նրա խոսքով, չնայած Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունները բացելու վերաբերյալ գրավոր և ստորագրված պարտավորություններին, դրանք դեռևս չի կատարել՝ առաջ քաշելով բարդ, գործնականում դժվար իրագործելի և երկարատև երթուղիների ծրագրեր, որոնք միայն շեղում են գործընթացը։

Հաջիզադեն ընդգծել է, որ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա նա չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ պետք է գործնական քայլեր ձեռնարկի՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ