Ներքին 1 տարի առաջ - 18:39 03-03-2025

Ազգային փոքրամասնությունների խնդիրները՝ քննարկման առարկա

Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով:

Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, թե որքանով են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված օրենսդրական աշխատանքներին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին, տեղեկացրել, որ նախագիծը դրված է շրջանառության մեջ. դրա վերաբերյալ տեղի են ունեցել նաեւ մի շարք աշխատանքային քննարկումներ: Նա շեշտել է, որ քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքներից, նաեւ` վերջիններիս իրավունքները ներկայացնող շահագրգիռ փորձագետներ:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է, մասնավորապես, եզդիական համայնքում առկա խնդիրները` անդրադառնալով եզդիերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, Հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն լեզվի ամբիոն ձեւավորելու, մասնագետների սղության հարցերին:

Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների համայնքներում տեղանունների` իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրելուն վերաբերող խնդրին:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է կոմիտեի աշխատանքներն ու ազգային փոքրամասնությունների համայնքների կյանքում դրական փոփոխություններ կատարելու նպատակադրումը:

Պատվիրակության անդամներին ասորական համայնքում առկա խնդիրներն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Իրինա Գասպարյանը եւ Զեմֆիրա Միրզոեւան:

Իրինա Գասպարյանն անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացում ազգային փոքրամասնությունների մոտ առաջացած խնդիրներին, ասորական համայնքի հուշարձանների պահպանությանը:

Զեմֆիրա Միրզոեւան էլ խոսել է Վերին Դվին համայնքում նախադպրոցական ուսումնական հաստատության վերանորոգման հարցի մասին: Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին` պատգամավորը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասամբ ազգային փոքրամասնության համայնքներից ներկայացուցիչներ չկան:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ