Ներքին 1 տարի առաջ - 15:41 03-03-2025

Աջափնյակում հին, չգործող կաթսայատանը հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում:

Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ խնդրում ու պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որպեսզի այս տարածքը, ըստ իրենց՝ քարե անպետք շինությունը, որն ավելի շատ աղբավայր է հիշեցնում, ապամոնտաժեն, քանդեն, քանի որ այն չի ծառայում այլևս բուն նպատակին, ու փոխարենը երեխաների համար կարող են ստեղծել բարվոք ու հարմարավետ խաղահրապարակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ