Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:10 03-03-2025

24 գուլպա, մազերի ռեզիններ, կոշիկի ներբան և տարբեր կտորներ կուլ տված շանը փրկել են․ USA Today

Լոս Անջելեսում անասնաբույժները փրկել են Լունա անունով շանը, որը կուլ էր տվել 24 գուլպա, մազերի ռեզիններ, կոշիկի ներբան և տարբեր կտորներ։ Այս մասին գրում է USA Today-ը։

Շան տերերը, նկատելով կենդանու մոտ փսխում և փորի փքվածություն, դիմել են անասնաբուժական կենտրոն։

Վիրահատությունից հետո կենդանին լիովին առողջացել է։