Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 02-03-2025

Աննա Լուսավորիչ. ե՞րբ կբացվի լուսավորության դարաշրջանը

Խորհրդային բռնազավթման տարիներին ասում էին, թե հայերն անկիրթ են, հետամնաց։ Նրանք լուսավորվել են ռուսերենով աշխարհը ճանաչելու շնորհիվ։ Այսօր էլ մտավորականներ կան, որոնք կարծում են, թե հայերը մշակութաբանորեն ռուս են։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկել է պատմության վերաիմաստավորման մասին, առաջարկելով՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինել։ Սակայն այն, ինչ փետրվարի 27-ին առաջարկել է Փաշինյանի կինը, ցնցող փոփոխություն է խոստանում։

«Մեր պատմության ընթացքում ունեցել ենք ամեն ինչ՝ գիր, գրականություն, պատմիչներ, թագավորություններ, ապստամբություններ, պատերազմներ, հաղթանակներ, պարտություններ, հանճարներ, տաղանդներ: Իմ խորին համոզմամբ, մենք չենք ունեցել լուսավորության դարաշրջան»,- ասել է վարչապետ Փաշինյանի կինը, առաջարկելով սկսել լուսավորության դարաշրջանը 21-րդ դարում։

Ինչու՞ է Աննա Հակոբյանը կարծում, թե չենք ունեցել Լուսավորության դարաշրջան։ Եվ ի՞նչ կլինի, եթե այն բացվի 21-րդ դարում, Աննա Հակոբյանի առաջնորդությամբ։

Պատմաբանների մի մասը Լուսավորության դարաշրջանի սկիզբը համարում է 17-րդ դարի սկիզբը, մյուսը մասը՝ 18-րդ դարի կեսերը։ Լուսավորության դարաշրջանի վերջը կապում են Նապոլեոնական պատերազմների սկզբի հետ (1800-1815թթ)։ Կարծիք կա, թե այս դարաշրջանի սահմանները պետք է համարել Անգլիական Փառահեղ (1688թ․) և Ֆրանսիական Մեծ (1789թ․) հեղափոխությունները։ Ոչ ոք չգիտի, թե երբ է սկսվել ու ավարտվել Լուսավորության դարաշրջանը։

Այս շրջանում հայ ժողովուրդն ապրում էր Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում։ Անկախ Հայաստան չկար։ Քիչ թվով հայեր էին ուսումնառում Եվրոպայում և ծանոթանում Լուսավորության դարաշրջանի նվաճումներին։

Սակայն փոքր ինչ ուշացումով լուսավորության գաղափարները թափանցել են Հայաստան։ 19-րդ դարում մեծ ծավալի աշխատանք է տարվել մանկավարժության հիմնադիր Պետրոս Շանշյանի, Տևկանց եղբայրների, Գարեգին Սրվանձտյանի, Մկրտիչ Խրիմյանի, Գաբրիել Այվազովսկու, Մաղաքիա Օրմանյանի, քաղաքական հոսանքների, միաբանությունների ջանքերով։ Բազմաթիվ հայկական դպրոցներ են բացվել։ Համքարություններն արմատավորել են վարպետության սզբունքը։ 20-րդ դարասկզբում վերածննդի շրջան է ապրել հայ գրականությունը, մշակույթը։ 1918-20-ին ՀՀ-ում մեծ առաջընթաց է գրանցվել լուսավորության հարցում։

Սրանից զատ՝ խորհրդային բռնազավթման շրջանում ուսուցումը պարտադիր էր։ Լուսավորության նպատակներն իրականացվում էին ռուսական-կոմունիստական պրիզմայով։ Բոլորը սովորում էին։ Դպրոցականների մեծ մասը ուսումը շարունակում էր բուհերում։ Այս ամենը ևս, հավանաբար, լուսավորության հետ չառնչվող բաներ են Աննա Հակոբյանի կարծիքով։

34 տարի ՀՀ-ն անկախ է։ Կառավարությունը կրթական, գիտական, մշակութային բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ավանդույթներ արմատավորել։ Վերջին 7 տարիներին ՔՊ կառավարությունը կրթական նոր հայեցակարգեր է ներդրել, նոր չափանիշներ ներմուծել։ Այս ամենը նույնպե՞ս ոչինչ է Աննա Հակոբյանի համար։

Եթե արժեքավոր, կարևոր ոչինչ չկա, ապա ստիպված պիտի համաձայնենք, որ Հայաստանում Լուսավորության դարաշրջան չի եղել, քանի որ սպասում էինք Աննա Հակոբյանին։ Ուստի հույս կա, որ Աննա Հակոբյանի շնորհիվ Հայաստանում 21-րդ դարում կբացվի լուսավորության դարաշրջանը։ Նրա շնորհիվ՝ դպրոցներում բոլոր աշակերտները կսկսեն գերազանց սովորել ու միայն 10 ստանալ։ Ուսումնարան ու բուհ ավարտածները բարձր աշխատավարձով կայուն աշխատանք կունենան։ Աննա Հակոբյանի անդուլ ջանքերով կծաղկի գիտությունը, արվեստը։ Այս ամենի արդյունքում երախտապարտ հայ ժողովուրդը նրան կանվանակոչի Աննա Լուսավորիչ։ Իսկ տարիներ անց գրքերում 2025-ը կհամարվի Լուսավորության դարաշրջանի, հայոց ոսկեդարի սկիզբ, որը տեսել էր Ներսես Մեծը։ Եվ դրա խորհրդանիշը կլինի Աննա Հակոբյանի նկարը՝ բացված գիրքը ձեռքին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում