Ներքին 1 տարի առաջ - 12:17 28-02-2025

Դրոշմապիտակները չեն հերիքում․ ՊԵԿ

Դրոշմապիտակների տրամադրման հետ կապված խնդրի վերաբերյալ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել․

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով պայմանավորված առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։ Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում ենք, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ։

Կոմիտեն հայցում է տնտեսվարողների ներողամտությունը՝ ի հայտ եկած անհարմարությունների համար և տեղեկացնում, որ 2025 թվականի մարտ ամսվա սկզբից կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դիմել և ստանալ իրենց անհրաժեշտ քանակից ոչ ավելի քանակությամբ դրոշմապիտակներ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ