Ներքին 1 տարի առաջ - 18:06 27-02-2025

«Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը». պանելային քննարկում՝ Երևանում

Փետրվարի 27-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում:

Այն կազմակերպվել է հայ-թուրքական հարցերով մասնագիտացված «Ermeni haber» հարթակի կողմից։ Նպատակն է հայ-թուրքական սահմանի թեման լայն հանրությանը ներկայացնել տնտեսական ասպեկտով։ Ինչպես նաև սահմանի տնտեսական նշանակության մասին տեղեկանալու և ավելի հստակ պատկերացում կազմելու հնարավորություն տալ:

Երկու բովանդակային մասից բաղկացած քննարկման առաջին մասում տնտեսագիտության ոլորտի փորձագետները ներկայացնելու են սահմանի փակման հետևանքները, իսկ երկրորդում՝ բացման հեռանկարները։

Պանելային քննարկման բանախոսներն են՝

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար, «Greenland Investment» ընկերության գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանը,
ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը,

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյան,
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավար Գագիկ Մակարյանը,
«Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավար Հրանտ Միքայելյանը:

Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանը հանդես եկավ բացման խոսքով, համառոտ ներկայացրեց փակ սահմանի ներկա իրողությունները։ Այնուհետև խոսքը փոխանցեց պանելի մասնակից բանախոսներին հայ-թուրքական սահմանի ռիսկայնությունը կամ շահավետությունը քննարկելու համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների