Ներքին 1 տարի առաջ - 15:25 25-02-2025

Դպրոցում շարադրություն այլևս չե՞ն գրում․ ԿԳՄՍՆ–ից խորհուրդ են տվել օգտագործել ChatGTP

Oragir.News-ի տեղեկություններով Լոռու մարզի Ալավերդիի դպրոցներում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը աշակերտներին խորհուրդ է տվել, որ շարադրություն գրելիս դիմեն ChatGPT-ի օգնությանը։
Մեր աղբյուրը նշեց, որ իր երկու երեխաներն էլ տանը նույն բանն են ասել։

«Երեխայիս հարցրի, ինչու՞ չես ասում, որ միասին շարադրություն գրենք։ Երեխաս ասաց, որ նախարարությունից մարդ է եկել դպրոց ու ասել, եթե շարադրություն պիտի գրեք, ChatGPT-ին ասեք՝թող գրի։ Հետո մյուս երեխաս եկավ ու հաստատեց քրոջ խոսքը»,- ասաց մեր աղբյուրը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ, ով փաստացի հաստատեց, որ ԿԳՄՍՆ խրախուսում է ԱԲ-ից օգտվելը՝ հավելելով, որ առավել մանրամասն պատասխանի համար գրավոր հարցում ուղարկենք։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է արհեստական բանականության (ԱԲ) և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում՝ մասնավորապես ուսումնառության արդյունավետության բարձրացման համար:

Միաժամանակ, նախարարությունը կարևորում է ԱԲ-ի ճիշտ և գրագետ կիրառումը և նշում, որ այն չպետք է օգտագործվի դասապատրաստման նպատակով, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործիք՝ սովորողների կարողությունները զարգացնելու համար։ Այս նպատակով արդեն բազմաթիվ դպրոցներում ներդրված է «Արհեստական բանականություն» առարկան, որը սովորողներին ծանոթացնում է ԱԲ-ի սկզբունքներին, հնարավորություններին և պատասխանատու կիրառման ուղիներին։

Խնդրում եմ առավել մանրամասն պատասխան ստանալու համար ուղարկել գրավոր հարցում՝ ներկայացնելով կոնկրետ հստակեցված իրավիճակ»,- ասված էր մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ։ Պատասխանը լինելուն պես, այն կհրապարակենք մեր կայքում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ