Ուղիղ եթեր
Տղես Բաքվից գրում է՝ մա ջան, դիմացի․ Շիրակում գերու մորը թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին
copy image url

Տղես Բաքվից գրում է՝ մա ջան, դիմացի․ Շիրակում գերու մորը թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին

Ներքին 1 տարի առաջ - 13:00 07-09-2023
Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ այնքան էլ հանգիստ չի անցել ինչպես երևում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերում։ Բնականաբար մոնտաժվում և հեռացվում են Փաշինյանի համար ոչ ցանկալի դրվագները՝ թողնելով միայն «ջերմ» ընդունելություններն ու ձեռքսեղմումները։

Oragir.News-ի Գյումրիի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ, երբ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզի գյուղեր, Բաքվում գտնվող գերիներից մեկի մայրը փորձել է մոտենալ նրան, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։

«Էս էլ քանի անգամ Նիկոլի թիկնապահները մեր դեմը կառնին, չեն թողնի մոտենանք։ Ազատան էր եկել, ամենաշատը Ազատանից են գերիները, ինքը Ազատան գուկա հանգիստ խղճով ման գուկա։ Գնացի, կուզեի մոտենայի Նիկոլին, որ հարցնեմ, թե հմի ինչքան պտի սպասեն մեր գերիները, թիկնապահները չթողեցին մոտենալ։ Նիկոլը կըսեր՝ոչինչ, մեր գերիները մեզ կներեն 1-2 ամիս էլ ավել գերության մեջ մնալու համար։ Ըդպես քանի՞ 1-2 ամիս անցավ, արդեն 2 տարի 2 ամիս է անցել այդ հայտարարությունից։ Կարմիր խաչից 2-3 ամիսը մեկ նամակ գուկա, տղես գրում է՝ «լավ եմ մա ջան, դուք ձեզի նայեք, դիմացի մա ջան»։ Ինչղ կռնա լավ էղնի, ըդիկ չեղնելոց բան է»,- Oragir.news-ի հետ զրույցում պատմեց Խծաբերդում գերեվարված շիրակցի Ա.Մ․-ի մայրը՝ Մ. Ս.-ն։

Բաքվում պահվող գերևարված տղայի մայրն ասաց, որ ամեն օր քնում և արթնանում է այն հույսով, որ որդին տուն կգա ու նորից կկարողանա գրկել նրան, բայց Փաշինյանի կառավարությունից հույսը կտրել է․
«Մեր տղեքը, որ հմի գերության մեջ են Նիկոլը չէ՞ մեղավոր, թե՞ էլի պտի ըսե ռուսը տարածքի հետ մեր երեխեքին էլ հանձնեց։ Երկրորդ անգամ ընտրվելուց հետո ինքը մեզի չի ուզե լսե, մենք մեր երեխեքին ու՞մից ուզենք։ Երկու տարի միայն էդ կլսենք, որ հնարավոր ամեն բան արվում է ձեր տղաների վերադարձի համար, բայց ո՞ւր ա, ու՞ր են մեր տղաները։ Տեսակապով քանիմ անգամ խոսացել եմ տղուս հետ, երեխուս տեսքը ընկճված է, 30 տարեկան տղեն՝40-ի տեսք ունի»,- ընդգծեց Խծաբերդում գերեվարված տղայի մայրը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումիցհետո, Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում 62 պահեստազորայիններ գերեվարվեցին, նրանց մի մասը հայրենիք է վերադարձվել, մյուսները շարունակում են մնալ Բաքվում։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են
21:01 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը շարունակում է «կրթել հասարակությանը»
14:33 Խաղահրապարակը քանդելիս վնասել են գազի խողովակները․ լարված իրավիճակ՝ Էրեբունի օդանավակայանի մոտ․ ՈւՂԻՂ
23:32 Փաստարկված խոսք, ու Նիկոլին ոչինչ չի մնում, քան հիստերիկանալ. այդ լաչառությունը փախուստ է