Արտաքին 1 տարի առաջ - 18:09 24-02-2025

Թուրքիայի իշխող ուժը շարունակում է զիջել գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-ից 22-ը սոցհարցում է իրականացրել համընդհանուր ընտրություների վերաբերյալ: Սոցհարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով և դրան մասնակցել է 26 նահանգի 2000 բնակիչ:

«Եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, ձեր ձայնը ո՞ր քաղաքական կուսակցությանը կտայիք» հարցին մասնակիցների մեծամասնությունը տվել է գլխավոր ընդդիմադիր ուժին՝ քեմալականներ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անունը:

Ըստ այդմ՝ ԺՀԿ-ի օգտին քվեարկելու մասին նշել է հարցվածների մեծամասնությունը՝ 31.6 տոկոսը։ Միայն 30.9 տոկոսն է տվել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ