Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:21 28-09-2022

ՏԻՄ ընտրություններում իշխող ուժը պարտվել է 18 համայնքից 9-ում․ որ համայնքներն են մերժել ապագան ՔՊ-ի առաջնորդությամբ

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՀ 8 մարզերի 18 համայնքներից ուղիղ կեսում՝ 9-ում, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է: Որոշ համայնքներում ընտրությունների արդյունքների պատկերն առավել հետաքրքիր է, քանի որ հաղթել են թեկնածուներ, որ մեղադրյալ են քրեական գործերով։

Համացանցում քննարկման առարկա է նաև այն, թե ինչպես են սյունեցիներն ընտրել ՔՊ՝ անձամբ զգալով այն անվտանգային անշրջանցելի խնդիրները, որոնց հենց այսօր էլ բախվում են իշխող ուժի քաղաքականության արդյունքում։

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի ղեկավարած «Ազգ-Համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 ձայն, ՔՊ-ն ստացել է 3032 քվե, «Հայկական երազանք»-ը՝ 1037։

Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանի դեմ հարուցված է քրեական գործ․ նա մեղադրվում է համայնքի բյուջեն վատնելու համար։ Թեպետ նրա դեմ տևական ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել, սակայն Գևորգյանը ոչ միայն հրաժարական չէր տվել, այլև, փաստորեն, հաղթեց նոր ընտրություններում։

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում հաղթել է անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի ղեկավարած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5685 ձայն․ ՔՊ-ն այստեղ ստացել է 4298 ձայն: Մանուչարյանի դեմ քրեական գործը ևս դատարանում է։ Փոքր տարբերությամբ՝ 234 ձայնով Ալավերդիում ՔՊ-ին հաղթել է «Ապրելու երկիր»-ը՝ ստանալով 6791 քվե, ՔՊ-ն՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։

Քաջարանում վերընտրվել է Մանվել Փարամազյանը․ թեպետ նա չի ներկայացնում ՔՊ-ն, սակայն, բավական քննադատության էր արժանացել վերջերս վարդերի շքեղ փնջով Նիկոլ Փաշինյանի կնոջը դիմավորելու համար։

Տաշիրում 5 տարվա գործող համայնքապետը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ զգալի տարբերությամբ։ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5904 ձայն, ՔՊ-ն՝ 2376։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։

Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2079 քվե։ ՔՊ-ն այստեղ ստացել է 1247 քվե, «Արդար Հայաստան»-ը՝ 1157, ՀՅԴ-ն՝ 166։

Գեղարքունիքի Ճամբարակում էլ ընտրություններին մասնակցած միակ կուսակցությունը «Դեմոկրատական այլընտրանքն» էր։
Ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել ու, այլընտրանք չունենալով, ձայն է տվել այս կուսակցությանը։

Ալագյազում 773 քվեով հաղթանակ է տոնել անկուսակցական Մախմուդով Ջասմը, ՔՊ թեկնածու Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։

«Ապագա կա» կարգախոսով մասնակցող Քաղաքացիական պայմանագիրը հաղթել է համայնքներից 9-ում՝ Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի Արենիում և Եղեգիսում, Կոտայքի Ակունքում և Ջրվեժում, Սյունիքի Սիսիանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են եղել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում։ Արագածոտնի Ալագյազ համայնքում՝ ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին։

Ընտրություններին մասնակցել է 119 հազար 469 ընտրող` քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50.47 տոկոսը։ Առավել ակտիվ Քաջարանն է եղել` 77.77 տոկոս, ընտրություններին ամենաքիչը մասնակցել են Ջրվեժում` 27.20 տոկոս: Գրանցված էր 14 կուսակցություն և 12 դաշինք: Ի դեպ, խորհդանական երկու խմբակցությունները՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները որևէ համայնքում թեկնածու չեն առաջադրել, և որևէ ուժի սատարելու մասին չեն հայտարարել։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով