Այդ խայտառակ սահմանափակման պատասխանատուն ժողովրդավարական արժեքները ոչնչացնող Նիկոլ Փաշինյանն է. Թովմասյան
copy image url

Այդ խայտառակ սահմանափակման պատասխանատուն ժողովրդավարական արժեքները ոչնչացնող Նիկոլ Փաշինյանն է. Թովմասյան

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 16:28 23-02-2025
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդգար Ղազարյանը քաղհալածյալ է, որի նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն խտրական մոտեցում:

Էդգարի այսօրվա կարգավիճակի հիմնական դերակատարը ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ դատարանի նորընտիր դատավոր, Նիկոլ Փաշինյանի սիրելի Վահե Գրիգորյանն է: Իսկ այդ խայտառակ սահմանափակման միակ և գլխավոր պատասխանատուն ժողովրդավարական արժեքները ոչնչացնող Նիկոլ Փաշինյանն է:

Էդգար ջան, չմտածես, մենք ձևեր կգտնենք պաշտպանելու քո խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Քեզ չեն կարող լռեցնել»: