Մակունցին արդյունավետ դեսպանով փոխարինելու ժամանակն է
copy image url

Մակունցին արդյունավետ դեսպանով փոխարինելու ժամանակն է

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:00 22-02-2025
Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը առաջընթաց է որակվել։ Սակայն արդյունքները տեսանելի չեն։ Ոմանք կարծում են, թե առաջընթացի բացակայությունը պայմանավորված է դեսպանի վատ աշխատանքով։ Այս ընդդիմախոսությունը հերքելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ակնհայտ ջանք է գործադրում, որ ցույց տա, թե հետևողական առաջ է մղում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունն օրակարգը։

Փետրվարի 21-ին Մակունցը հանրությանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

«Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»,- նշված է Լիլիթ Մակունցի գրառման մեջ։

Փորձագիտական համայնքը վերջին շրջանում պարբերաբար հուշում էր, որ ՀՀ-ն պետք է պարզորոշ ներկայացնի իր դիրքորոշումը Թրամփի նոր վարկակազմին, որ թյուրընմռնումներ չլինեն ՀՀ իշխանության վերաբերյալ։ Վերջին օրերին Թրամփ-Պուտին բանակցություների համատեքստում միջազգային անվտանգության և աշխարհաքաղաքական ընկալումներում էական բան է փոխվում։ Ենթադրելի է, որ կարող են շոշափվել նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։ Այստեղ շատ կարևոր է ԱՄՆ դիրքորոշումը ՀՀ-ի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ենթադրյալ նոր ագրեսիայի պարագայում։ Եվ դեսպանի Պենտագոն գնալու ենթադրյալ նպատակը պիտի լիներ այդ դիրքրոշումը ճշտելը։ Դեսպանի գրառումից ակնհայտ է, որ նրան չի հաջողվել պարզել ԱՄՆ փոփոխվող դիրքորոշումը ՀՀ-ի վերաբերյալ։

Գրառման մեջ աչքի է զարնում այն, որ Լիլիթ Մակունցը չի նշում, թե Պենտագոնում ու՞մ հետ է հանդիպել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի՞, տեղակալի՞, օգնականի՞, օգնականի քարտուղարուհո՞ւ, թե՞ ավելի ցածր աշխատակցի։ Այս առումով՝ առանձնացնենք հանրային խոսույթում շրջանառվող 2 վարկած։

Ենթադրելի է, որ Պենտագոնի աշխատակիցն այնքան ցածր պաշտոնյա է եղել, որ դեսպան Մակունցն ամաչել է նշել նրա պաշտոնն ու անունը։ Եթե այդպես է, ապա նրանց զրույցը քննարկում ներկայացնելը չափազանցություն է, և բնականաբար, լուրջ արդյունք չի կարող ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ՀՀ-ի դեմ ենթադրյալ ագրեսիայի պարագայում ամերիկյան ակնկալվող աջակցության առումով։

Մեկ այլ ենթադրությամբ՝ դեսպան Մակունցը հանդիպել է պատասխանատու փոստատարի հետ, որը նույնիսկ անուն չունի։ Այս պարագայում ևս քննարկում լինել չէր կարող, քանի որ դեսպանը փոստարարի միջոցով Պենտագոնի ղեկավարին է փոխանցել ՀՀ դիրքորոշումը։ Եվ եթե ենթադրենք, որ Մակունցին տրվել է 1 րոպե ժամանակ, ապա այդ ընթացքում նա հասցրել է ասել, որ «Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»

Ընդհանրապես՝ երբ միջազգային հանդիպման մասին տեղեկատվության մեջ չի նշվում կողմերից մեկի անունը, նշանակում է՝ այդ հանդիպման հետ կապված քաղաքական օրակարգ չկա։ Եթե դեսպանի նշված հանդիպմանը հաջորդի ավելի լուրջ, պատասխանատու, բարձր մակարդակի հանդիպում, նկատելի տեղաշարժ նկատվի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության օրակարգում, ԱՄՆ-ն պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում դատվող հայ ռազմագերիներին, Թրամփը հանդես գա հայամետ նախաձեռնությամբ, ուրեմն Մակունցն իզուր չի վարձրատրվում հարկատուների միջոցներով։

Իսկ եթե առաջիկայում ոչ մի լավ բան չլինի, Մոսկվան կրկին խոսի Նոյեմբերի 9-ի 9-րդ կետով իր նկրտումների մասին, Թուրքիան ու Ադրբեջանը կրկին մատ թափ տան Փաշինյանի վրա, ապա Մակունցի պենտագոնյան հանդիպումը ոչինչ էր։ Այդ ժամանակ գուցե նաև ՔՊ-ում կհասկանան, որ Մակունցին արդյունավետ դեսպանով փոխարինելու ժամանակն է, որն իրապես առաջ կմղի հայ-ամերիկյան օրակարգը, գործընկերայինից կբարձրացնի դաշնակցային մակարդակի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը
17:53 «Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է