Ներքին 4 տարի առաջ - 20:11 03-12-2021

Ո՞վ է փոխարինելու Արման Թաթոյանին և ի՞նչ կենսագրություն ունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում են Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուի անունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը»։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի գործունեության ժամկետը լրանում է 2022-ի փետրվար ամսին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շտապում է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով։

Ստորև ներկայացնում ենք Քրիստիննե Գրիգորյանի կենսագրությունը։

Ծնվել է 27 օգոստոսի 1981թ․ Սևան քաղաքում։

Աշխատանքային գործունեությունը․

2004-2009թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ

2009 մարտ-հոկտեմբեր - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգմանիչ-իրավաբան

2009-2011 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով

2011-2014 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)

2012-2014 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով

2014-2015թթ․ - ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)

2015-2018թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

2018թ.-2019թթ. - Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)

2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Կրթությունը․

1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան

2002-2004թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան

2006-2008թթ․ - Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան:

Այլ տեղեկություններ․

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում ֆրանսերեն լեզվի դիպլոմ

Անկուսակցական է

Ամուսնացած չէ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել