Ներքին 1 տարի առաջ - 22:14 21-02-2025

Ինչու փողոցներում աղ չէին ցանել. Պապիկյանի կուրսեցու խարդախությունը. ակտիվիստ

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է ԱՂԻ տենդերին։ Հայտերի հրատարակման օրը եղել է 16.10.2024, սակայն Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին։

Որից հետո «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսելը» պայմանագիր է կնքում իր հարևանի նոր բացված ԱՁ-ի հետ՝ ցախավելների մատակարարման համար, որը իբրև պետք է օրական մատակարարի 4000 հատ ցախավել։
Անդրանիկ Բեդախյան Ռոմանի ԱՁ-ն նույնպես մասնակցել է ցախավելների տենդերին, որից հետո աշխատանքի է ընդունվել «ԵԱՍՄ» որպես օպերատոր։ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է, այսինքն՝ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևաններն են։ Միևնույն ժամանակ, մեկ այլ տենդերների մասնակից կա՝ Լուիզա Բեդախյան ԱՁ, որի ազգանունը արդեն ամեն ինչ ասում է։
https://www.aravot.am/2025/02/06/1468698/

Ո՞վ կարող է ասել, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսեցի «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանները դարձան բիզնեսմեն՝ մասնակցելով «ԵԱՍՄ»-ի տենդերներին նրա ղեկավար նշանակվելուց հետո, իսկ առաջ, հետաքրքիր է, ինչո՞ւ չէին մասնակցում։ #ապեր_պալիտ_ես_եղել

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու փողոցներում աղ չէին ցանել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից