Ներքին 1 տարի առաջ - 19:53 21-02-2025

Երևանի խնդիրները բացահայտող բլոգերը. ինչից է վախեցած նա

SashaUrbanYerevanLife անունով հայտնի ռուս տիկտոկերը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ։ Նա տարիներ շարունակ ապրում է Հայաստանում, ունի հայ կին և երեք երեխա։

Իր էջում նա հրապարակում է տեսանյութեր, որոնցում հիմնականում անդրադառնում է Երևանի առօրյային, հայկական մշակույթին, քաղաքական ու սոցիալական խնդիրներին։ Նա շատ է բողոքում հասարակական կյանքից, անդրադառնում է Հայաստանի ծառայությունների ոլորտին, փողոցային կյանքին, հայկական ավանդույթներին ու Երևանի զարգացումներին։

Սակայն, երբ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նրա հետ և առաջարկեց հարցազրույց, նա կտրականապես հրաժարվեց՝ հայտարարելով, որ մշտապես սպառնալիքներ է ստանում և վախենում է հրապարակային ելույթներից։

«Ես անընդհատ սպառնալիքներ եմ ստանում, և Դուք կարծում եք, որ ես կգամ հարցազրույցի պատրվակո՞վ»,- գրել է նա պատասխան հաղորդագրության մեջ։

Նա նաև նշել է, որ չի վստահում տեղական վիճակագրությանը և իր կարծիքը ձևավորում է միայն իրեն պատմած պատմությունների հիման վրա։

«Եթե հարցեր ունեք, կարող եք գրել այստեղ, իսկ եթե զրույց է պետք, ուղարկեք Ձեր Telegram-ը կամ որևէ այլ անանուն տարբերակ»,- հավելել է նա։

Չնայած իր վախերին՝ նա շարունակում է հրապարակել Հայաստանում իր կյանքի և առօրյայի վերաբերյալ բովանդակություն, ինչը հետաքրքիր է թե՛ հայերին, թե՛ օտարերկրացիներին։

Բայց թե ովքեր են Սաշային վախեցնողները, մնում է գաղտնիք։

Հոդվածին կից տեղադրում ենք տիկտոկերի հետ ունեցած զրույցից սքրինշոթ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ